«Յուվենտուսի» ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ ԱՊԼ

Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսը հույս ունի վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը չկարողացավ ցուցադրել իրեն վնասվածքների և քիչ խաղաժամանակի պատճառով։

Բրազիլացին մասնակցել է ակումբային նախորդ մրցաշրջանի 26 խաղի և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն արդեն հանդես է եկել Պրեմիեր Լիգայում. 2017-ից 2019 թվականներին նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում, բայց այդ ընթացքում վարձավճարով խաղացել է «Ժիրոնայում»։ 2019-ից 2024 թվականներին կիսապաշտպանը պաշտպանել է «Ասթոն Վիլայի» գույները։

Դուգլաս Լուիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։