Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է «Բարսելոնայի» նոր տրանսֆերի մանրամասների մասին

«Բարսելոնան» համաձայնեցրել է հնգամյա պայմանագրի բոլոր պայմանները և ավարտել է բանակցությունները 24-ամյա «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական թիմը հաջորդ շաբաթ կվճարի ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրոյի չափով հրաժարագնի կետ։

Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերն ամբողջությամբ հաստատված է և սպասում է միայն պաշտոնական հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Գարսիան 24 տարեկան է։ Նա Իսպանիայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է։ Անցյալ մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 խաղի՝ բաց թողնելով 51 գոլ։ Ութ խաղում նա անառիկ է պահել դարպասը։