Ռոբերտո Մարտինես․ «Մենք եկանք այցելելու Գերմանիային, որին վերջին անգամ հաղթել էինք 25 տարի առաջ»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գնահատել է իր թիմի խաղը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1)։

«Գերմանիայի դեմ խաղը լավ փորձություն է ձեզ համար։ Հատկապես, եթե նրանք խաղում են տանը։ Հոգեբանական կողմը հատկապես կարևոր էր։ Մենք եկանք այցելելու Գերմանիային, որին վերջին անգամ հաղթել էինք 25 տարի առաջ։ Դա մեր քաջության մեծ փորձություն էր, և ես չափազանց հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։

Մենք հասկանում էինք, որ Գերմանիան սովորաբար լավ է խաղում խաղի սկզբում։ Մենք ուզում էինք լավ սկսել, բայց ավելի ուժեղ ավարտել։ Պահեստային ֆուտբոլիստները մեզ ավելի շատ էներգիա տվեցին։ Կարծում եմ՝ մենք ցույց տվեցինք, որ բարելավվել ենք վերջին Եվրոյից ի վեր։ Հիմա մենք ունենք ավելի շատ ֆուտբոլիստներ, որոնց վրա կարող ենք հույս դնել, և նրանցից յուրաքանչյուրը կարող է իր ուրույնը բերել», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։