Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը բացատրել է, թե ինչու է իր թիմը պարտվել Պորտուգալիային Ազգերի լիգայի կիսաեզրափակչում (1-2)։
Մասնագետը նշել է որոշ հարձակվող ֆուտբոլիստների պասիվությունը։
«Սա մեր վատագույն խաղերից մեկն էր վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Մեզ պակասում էր ագրեսիան և ընդհանուր առմամբ ակտիվ գործողությունները։
Մեկ կամ երկու ֆուտբոլիստ չափազանց պասիվ էին հարձակման մեջ։ Մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի 100 տոկոս նվիրվածությունը», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։