Ազգերի Լիգա․ Պորտուգալիան հաղթեց Գերմանիային

Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի Գերմանիա – Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով 1-2 հաշվով։

Ֆլորիան Վիրցը 48-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Պորտուգալացիները 63-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվվ Ֆրանսիշկու Կոնսեյսաուի գոլի շնորհիվ, իսկ 68-րդ րոպեին  Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց Պորտուգալիային։

Հունիսի 8-ին Պորտուգալիան եզրափակչում կմրցի Ֆրանսիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ։