Մարկ-Անդրե տեր Շտեգեն․ «Գիտեմ, որ հաջորդ տարի ես կլինեմ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է իր ապագայի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բլաուգրանան» ցանկանում է վաճառել գերմանացի դարպասապահին։

«Գիտեմ, որ հաջորդ տարի ես կլինեմ «Բարսելոնայում»», – Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դարպասապահը բաց է թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը ծնկի վնասվածքի պատճառով։ 33-ամյա Տեր Շտեգենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։