Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էրնանդեսը, հավանաբար, կհեռանա «Միլանից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ իր գործող պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
«Ռոսոներիները» համաձայնության են եկել ֆրանսիացու տրանսֆերի շուրջ «Ալ-Հիլալի» հետ, սակայն 27-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել Եվրոպայում։
TodoFichajes պորտալի տվյալներով՝ ֆրանսիացին կարող է վերադառնալ «Ատլետիկո»։ Էրնանդեսին գրավում է այս տարբերակը, չնայած ամեն ինչ կախված կլինի թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որոշումից և բանակցային գործընթացի արդյունքներից։
Տեո Էրնանդեսը «Ատլետիկոյի» սան է։ Միևնույն ժամանակ, պաշտպանը երբեք չի խաղացել «Ատլետիկոյի» առաջին թիմում։