«Ռեալ Մադրիդը» նոր հարձակվող է թիրախավորել․ հայտնի են մանրամասները

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրի նկատմամբ։

Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա խորվաթի պայմանագրում ներառված է 20 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Սակայն այս ամռանը գումարը կնվազի մինչև 8 միլիոն։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին անհրաժեշտ է հարձակվող, որը կկատարի մադրիդցիների նախկին հարձակվող Խոսելուի գործառույթները։

Բուդիմիրի պայմանագիրը «Օսասունայի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը «Օսասունայի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 24 գոլ։