Իբրահիմա Կոնատեն բարձր գնահատանքով է խոսել Ուսման Դեմբելեի մասին՝ ընդգծելով նրա հիանալի մրցաշրջանն ու արժանիությունը «Ոսկե գնդակին»։ Ֆրանսիացի պաշտպանն իր հարցազրույցում նշել է, որ չնայած առաջիկա Ֆրանսիա–Իսպանիա Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղին՝ նման մրցանակների արժանանալը չպետք է պայմանավորել մեկ հանդիպմամբ։
Դեմբելեն անհավանական մրցաշրջան անցկացրեց, խոսքեր չունեմ։ Ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի։ Ուսման Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակին»։
«Ոսկե գնդակի» համար վճռորոշ խա՞ղը։ Իսպանացիների հետ խաղը։ Նույն հարցը տրվեց նաև Յամալին։ Չգիտեմ, անտրամաբանական է խաղադրույք կատարել հինգշաբթի օրվա խաղի վրա։ Այն, ինչ Ուսմանն արել է այս մրցաշրջանում, անհավանական է։ Նա արժանի է «Ոսկե գնդակին», վերջ», – Կոնատեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։