Ստեֆանո Պիոլին կարող է վերադառնալ Եվրոպա

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է շուտով հեռանալ իր ներկայիս պաշտոնից և վերադառնալ Իտալիա։ Football Italia-ն տեղեկացնում է, որ 59-ամյա մասնագետը գլխավոր թեկնածուն է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Կողմերի միջև բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, և վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Հիշեցնենք, որ Պիոլին հարուստ փորձ ունի Սերիա Ա-ում՝ ղեկավարելով մի շարք իտալական ակումբներ, սակայն առավել աչքի է ընկել «Միլանի» հետ՝ 2022 թվականին նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։