«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը կարող է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կան լուրեր, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում հարավկորեացի ֆուտբոլիստի նկատմամբ։
Սոնը ամռանը կդառնա 33 տարեկան, իսկ նրա ներկայիս պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար։ Ըստ The Independent-ի, չնայած պայմանագրի ժամկետը լրանալուն դեռ մեկ տարի կա, «Թոթենհեմը» պատրաստ է քննարկել միայն Սոնի տրանսֆերի համար հիմնավոր առաջարկներ։
Այսպիսով՝ լոնդոնցիները իրենց ավագին էժան չեն վաճառի։ Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Հյոն Մին Սոնին գնահատում են 20 միլիոն եվրո։