Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Մարսել Դեսային անվանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբ, որոնց Զինեդին Զիդանը նախկինում մերժել էր։
«Կարո՞ղ է Զիդանը գայթակղվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությամբ։ Նա ուներ «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկներ։ Եվ նա մերժել է դրանք, քանի որ փողը նրան չի մոտիվացնում։ Նա միշտ հետևում է Ֆրանսիայի հավաքականին։ Նա պատրաստ է փոխարինել Դեշամին», – Oddspedia-ին ասել է Դեսային։
Դիդիե Դեշամը նախկինում ասել էր, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականից։ Զինեդին Զիդանը համարվում է այս պաշտոնի ֆավորիտը։