Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» պաշտոնապես երկարաձգել է թիմի 28-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեի պայմանագիրը ևս երկու տարով՝ հավելյալ մեկ տարվա երկարաձգման հնարավորությամբ։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի խաղացողը թիմին միացել էր 2024 թվականի ամռանը և այդ ընթացքում մասնակցել է 34 հանդիպման։
Պայմանագրի երկարաձգումից հետո Սանգարեն նշել է. «Ես մնում եմ «Նոայում»։ Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ես ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք դրանց իրագործմանը»։