Իսպանական ակումբը լրջորեն հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

RB Sport-ի փոխանցմամբ՝ իսպանական «Սևիլիան» լրջորեն հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

24-ամյա խաղացողը դիտարկվում է որպես ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախներից մեկը։ Հատկանշական է, որ հետաքրքրությունը գալիս է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսից, ով Սպերցյանի հետ աշխատել է Հայաստանի հավաքականում։

Սպերցյանի ներկայիս պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը, և նախորդ մրցաշրջանում նա աչքի է ընկել արդյունավետությամբ՝ մասնակցելով 34 խաղի, խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։