«Ինտերը» հայտարարել է խորվաթ կիսապաշտպանին ձեռք բերելու մասին

Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց խորվաթական «Դինամո Զագրեբի» կիսապաշտպան Պետար Սուչիչի տեղափոխության մասին։ 22-ամյա  ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել իտալական ակումբի հետ մինչև 2030 թվականի հունիսը։

«Ինտերը» և «Դինամոն» համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ՝ համաձայն որի «Ինտերը» կվճարի 14 միլիոն եվրո հիմնական գումար և մինչև 2.5 միլիոն եվրո հավելավճարներ՝ կախված Սուչիչի ապագա հաջողություններից։

Բացի այդ, խորվաթական ակումբը կստանա 10% բաժին՝ ֆուտբոլիստի հնարավոր ապագա վաճառքից ստացված շահույթից։

Սուչիչը կմնա «Դինամոյի» կազմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով և կտեղափոխվի «Ինտեր» հաջորդ մրցաշրջանից սկսած։

Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։