«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստի ծառայություններով

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Վուլվերհեմփթոնի» 23-ամյա պաշտպան Ռայան Աիտ-Նուրիի նկատմամբ։

Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված, չնայած այն հանգամանքին, որ «Վուլվսում» կնախընտրեին, որ Աիտ-Նուրին նոր պայմանագիր կնքեր և մնար ակումբում։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերը գնահատում է 35-40 միլիոն եվրո։ «Վուլվսը» ցանկանում է ստանալ մոտ 60 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Աիտ-Նուրին մասնակցել է բոլոր մրցաշարերի 41 հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։