Յուլիան Նագելսման. «Հուսով եմ` նա այսօր մեծ ազդեցություն չի ունենա խաղի վրա»

Յուլիան Նագելսմանը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վտանգավոր է խաղադաշտում։

Գերմանիայի հավաքականն այսօր Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կխաղա Պորտուգալիայի դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։

«Նա ունեցել է հրաշալի կարիերա, որը տևել է երկար տարիներ։ Այս մակարդակում այդքան երկար խաղալը բացառիկ բան է։ Նա խփել է անհավանական քանակությամբ գոլեր և մեծ ազդեցություն է ունեցել այն թիմերի վրա, որոնցում խաղացել է։

Հուսով եմ՝ նա այսօր մեծ ազդեցություն չի ունենա խաղի վրա։ Չնայած իր տարիքին, նա դեռևս շատ վտանգավոր է, սպառնալիք դարպասի առջև և ուժեղ է օդում՝ տուգանային հրապարակում։ Մենք պետք է զգոն լինենք», – ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։