«Ինտերը» «Կոմոյից» թույլտվություն է խնդրել գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի հետ բանակցություններ սկսելու համար։
Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ իսպանացու և «Ներաձուրիի» ղեկավարության միջև դեռևս ուղիղ պայմանագիր չի կնքվել, քանի որ վերջնական որոշումը կախված է «Կոմոյից»։ Միևնույն ժամանակ, «Ինտերը» պատրաստ է իր նախագիծը ներկայացնել Ֆաբրեգասին։
Հունիսի 3-ին հայտարարվեց, որ Սիմոնե Ինձագին լքում է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։
38-ամյա Ֆաբրեգասի ղեկավարությամբ «Կոմոն» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։