«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է Central do Arabao-ն՝ հղում անելով լրագրող Սաշա Տավոլերիին, Մեսսիի հայրը ներկայումս բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի հետ։
Աղբյուրի տվյալներով՝ արգենտինացի հարձակվողը դժգոհ է MLS-ի առաջընթացից։ Սաուդյան Արաբիայում Մեսսին նաև պլանավորում է մարքեթինգային նախագիծ ստանալ։
«Ինտեր Մայամիի» հետ Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։