«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբի կողմից «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի նկատմամբ հետաքրքրության մասին։
«Մամուլից դատելով՝ մեր ակումբը հետաքրքրված է 500 ֆուտբոլիստով։ Կարծում եք՝ դա ճի՞շտ է։ Ես չգիտեմ, թե ինչպիսի դարպասապահ է Գարսիան։ Ինձ ասացին, որ նա հիանալի դարպասապահ է։
Մենք արդեն մի քանի շաբաթ է՝ խոսում ենք հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին։ Էդերսոնը և Ստեֆան Օրտեգան կշարունակեն խաղալ մեզ համար», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։