«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ Մադրիդի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում էլ ավելի ուժեղ կդառնա։
«Խաբին դեռ իր մարզչական կարիերայի սկզբնակսմ փուլում է։ Կարծում եմ՝ նա «Ռեալին» նոր շունչ կհաղորդի։
Ես միշտ գիտեի, որ Ալոնսոն մի օր կդառնա մարզիչ, և հիմա վստահ եմ, որ նրա գլխավորությամբ «Ռեալը» կրկին վտանգավոր թիմ կլինի», — Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։