Թուրինի «Յուվենտուսը» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվողին։
UOL Esporte-ի տվյալներով՝ «Ծեր սինյորան» ցանկանում է պայմանագիր կնքել վինգեր Անտոնիի հետ, ով մրցաշրջանի երկրորդ կեսին փայլել է «Ռեալ Բետիսում» վարձավճարով։
Հիշեցնենք, որ Անտոնին շուտով կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ դեռ պայմանագիր ունի։ Սակայն բրազիլացին չի ցանկանում վերադառնալ «Օլդ Թրաֆորդ», որտեղ խաղացողը նախկինում իրեն երջանիկ չի զգացել։
Անտոնին «Բետիսում» անցկացրած վեց ամսվա ընթացքում բոլոր մրցաշարերում խփել է 9 գոլ և օգնել թիմին հասնել Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչ։