Ջոբ Բելինգհեմը՝ «Ռեալ Մադրիդի» աստղ Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, մոտ է «Սանդերլենդից» «Բորուսիա Դորտմունդ» տեղափոխվելուն։
Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ «Սանդերլենդը» կարող է ստանալ 25 միլիոն եվրո անգլիացու տրանսֆերի դիմաց։ Բոնուսների շնորհիվ գումարը կարող է աճել ավելի քան 6 միլիոն եվրոյով։
Նշվում է, որ Ջոբ Բելինգհեմն արդեն համաձայնել է տրանսֆերին։ Մարզական տնօրեն Սեբաստիան Քոլը խոսել է նրա հետ։ Ֆունկցիոները նույնիսկ մեկնել է Իբիցա, որտեղ 19-ամյա Բելինգհեմը արձակուրդում է։