«Ալ-Նասրը» պատրաստվում է իրականացնել ևս մեկ աղմկոտ տրանսֆեր։
Ըստ ինսայդեր Բեն Ջեյքոբսի՝ Սաուդյան Արաբիայի թիմը մտադիր է 85 միլիոն եվրո վճարել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի համար։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կոլումբիացի վինգերը ցանկանում է լքել «Էնֆիլդը», սակայն նրա առաջնահերթությունը, ենթադրաբար, «Բարսելոնա» տեղափոխվելն էր, որը չի կարողանում բավարարել «մերսիսայդցիների» ֆինանսական պահանջները։
Դեռևս հայտնի չէ՝ կհամաձայնվի՞ Դիասը տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Նշենք, որ 28-ամյա Լուիսը «Լիվերպուլում» խաղում է 2022 թվականի ձմռանից։