ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն անդրադարձել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային»։
«Ես «Բարսելոնա» ժամանեցի 20 տարեկանում։ Դա իմ երազանքի ակումբն էր։ Երբեք չեմ վիրավորի «Բարսելոնային» և երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերի։ Ես երազում էի խաղալ այդ թիմում»,- Դեմբելեի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն
Նշենք, որ 2023/24 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Դեմբելեն գոլի հեղինակ էր հենց «Բարսելոնայի» դարպասը։ Կատալոնական ակումբը նրան գնել էր 135 միլիոն եվրոյով՝ Դորտմունդի «Բորուսիայից»։