Հարձակվող Հյոն Մին Սոնը կարող է լքել «Թոթենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին իր էջերում հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Սոնից բաժանումը կարող է լինել «Թոթենհեմի» կազմի ամառային վերակառուցման մաս։ Հարավկորեացի հարձակվողի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, և «Թոթենհեմը» կարող է գումար վաստակել իրենց ավագի տրանսֆերից։
Սոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիան։ Հյոն Մին Սոնը տասը մրցաշրջան անցկացրել է «Թոթենհեմում»։ Այս ընթացքում հարձակվողը խաղացել է 454 խաղ, որոնցում խփել է 173 գոլ և կատարել 101 գոլային փոխանցում իր գործընկերոջ համար։ Transfermarkt պորտալը 32-ամյա Սոնին գնահատում է 20 միլիոն եվրո։