«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին լքում է միլանյան ակումբը։ Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մասնագետը այս շաբաթ պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի հետ։
Գործարքը նախատեսված է երեք տարի ժամկետով և ներառում է խոշոր աշխատավարձ։ Հունիսի 3-ին Ինձագին հանդիպել է «Ինտերի» ղեկավարության հետ, որի ընթացքում կողմերը վերջնականապես հաստատել են որոշումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիմոնե Ինձագիի թիմը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 5-0 պարտվեց ՊՍԺ-ին։