«Լոկոմոտիվի» դարպասապահը աջակցել է Նաիր Թիկնիզյանին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Անտոն Միտրյուշկինը հրապարակային աջակցություն է հայտնել թիմակից Նաիր Թիկնիզյանին, ով վերջերս հայտնել էր ակումբը լքելու իր մտադրության մասին՝ խաղաժամանակի պակասի պատճառով։

ՌՊԼ-ի 29-րդ տուրի «Լոկոմոտիվ» – ԲԿՄԱ հանդիպումից հետո Թիկնիզյանն հայտարարել էր իր դժգոհության մասին և հայտնել, որ ցանկանում է հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Նրա հայտարարությունից հետո մենք թիմում զրուցեցինք։ Դա նրա անձնական ընտրությունն է՝ ինչպես արտահայտվել մամուլում։ Նա ակումբի մասին ոչ մի բացասական բան չի ասել։ Մենք բոլորս աջակցում ենք նրան, նա մեր եղբայրն է, և թիմում նրա հետ խնդիրներ չեն եղել», – նշել է Միտրյուշկինը։