«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ուրախ է ՊՍԺ-ի և թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար, ով փարիզյան թիմը նվաճեց Չեմպիոնների Լիգան:
«Ինձ համար նա լավագույնն է, համար մեկը։ Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ նա արժանի է դրան։ Եվ՛ նա, և՛ իր ընտանիքը, և՛ օգնական Ռաֆայել Պոլը», – Գավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Մայիսի 31-ին Մյունխենում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթեց «Ինտերին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի տիտղոսը։
55-ամյա Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորում է 2023 թվականից։ Նախկինում նա մարզել է «Բարսելոնան», «Սելտան», «Ռոման» և Իսպանիայի ազգային հավաքականը։