«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդը կարող է վերադառնալ Իտալիա:

Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա դանիացով հետաքրքրված է «Ինտերը», որը ցանկանում է մեկ մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր միլանյան ակումբի Հեյլունդի նկատմամբ հետաքրքրության մասին:

Անցած մրցաշրջանում Հեյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։