Իտալացի մասնագետ Անդրեա Պիրլոն կարող է դառնալ «Պիզայի» նոր գլխավոր մարզիչը, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանների շուրջ։ Պիրլոն կփոխարինի Ֆիլիպո Ինձագիին, ով մտադիր է գլխավորել «Պալերմոն»։
«Պիզան» անցյալ մրցաշրջանում մտել էր Ա Սերիա վերադառնալուն և 1991 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Իտալիայի առաջնությունում։
Պիրլոյի վերջին աշխատանքը «Սամպդորիայում» էր, որտեղ նա մարզել է թիմը 2023-ից 2024 թվականներին։