«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարող է շարունակել իր կարիերան «Մանչեսթեր Սիթիում»:
Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Անգլիական ակումբը հույս ունի 26-ամյա հոլանդացու հետ պայմանագիր կնքել մինչև հունիսի 14-ին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Անցած մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 54 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։