«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը նախնական բանակցություններ է սկսել 28-ամյա կոլումբիացու տրանսֆերի վերաբերյալ։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։
2024/25 մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։