«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա իսպանացին կմիանա Հանս-Դիտեր Ֆլիկի թիմին 25 միլիոն եվրոյի դիմաց։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գարսիայով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն դարպասապահը որոշել է, որ «Բարսելոնայի» առաջարկը լավագույնն է մարզական և ֆինանսական տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Գարսիան 24 տարեկան է։
2024/25 մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է բոլոր մրցաշարերում 38 հանդիպման, որոնցում բաց է թողել 51 գոլ։ Գարսիան ութ անգամ անառիկ է պահել դարպասը։