«Բարսելոնան» պատրաստվում է այս ամռանը վաճառել թիմի դարպասապահ Ինյակի Պենյային։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հարցում ներկայումս իրական հետաքրքրություն են ցուցաբերում երկու ակումբներ՝ «Սելտան» և «Գալաթասարայը»։
Պենյան կնախընտրեր մնալ Իսպանիայում և ուրախ կլիներ շարունակել իր կարիերան «Սելտայում», սակայն թուրքական ակումբը եռանդուն աշխատում է տրանսֆերի վրա։