«Լիվերպուլը» պատրաստ է ուսումնասիրել Լուիս Դիասի համար առաջարկները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մերսիսայդցիները պատրաստվում են իրականացնել իրենց պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը՝ Ֆլորիան Վիրցի տրանսֆերը կարող է արժենալ 150 միլիոն եվրո։
Գերմանացու տրանսֆերից հետո թանկարժեք խաղացողներից մեկը կարող է լքել «Լիվերպուլը», և հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Դիասն է։ El Nacional-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» 28-ամյա ֆուտբոլիստի համար կպահանջի մոտ 50 միլիոն եվրո։
«Բարսելոնան» և Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները հետաքրքրված են կոլումբիացիով։ Լուիս Դիասը նախորդ մրցաշրջանում 50 խաղում խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը Transfermarkt պորտալում կազմում է 70 միլիոն եվրո։