«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է Սիմոնե Ինձագիի շուրջ ստեղծված իրավիճակը։
Մասնագետը կարող է լքել «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ակումբի կրած ամոթալի պարտությունից հետո։
«Նախ կասեմ, թե ինչ կասեի նրան այդ դեպքում. «Մոտենում է ևս մեկ մրցաշար՝ Աշխարհի ակումբային առաջնությունը, որը հնարավորություն է տալիս վերականգնվել։ Բայց ես զարմացած էի նրա խոսքերից խաղից հետո, պարտությունից հետո։ Ինձ թվաց, որ սրանք բաժանման խոսքեր էին», – Կապելլոյի խոսքերը մեջբերում է fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին մարզում է ակումբը 2021 թվականից։