«Բարսելոնան» բանակցել է «Լիվերպուլի» հարձակվողի հետ

«Լիվերպուլի» թևային հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած բարձր արժեքին, «Բարսելոնան» դեռևս ցանկանում է փորձել ձեռք բերել 28-ամյա կոլումբիացուն։ Պնդվում է, որ կողմերի միջև նախնական բանակցություններ արդեն տեղի են ունեցել։ Միաժամանակ նշվում է, որ Սաուդյան Արաբիան նույնպես շարունակում է հետաքրքրված լինել Դիասով։

Այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, խփել է 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։