Ռոդրիգոն կարիերան Անգլիայում շարունակելու երեք տարբերակ ունի

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ապագան մնում է անորոշ։ AS թերթը հոդված է հրապարակել բրազիլացի ֆուտբոլիստի ապագայի մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա Ռոդրիգոն դեռևս որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։ Նշվում է, որ Ռոդրիգոյին կարևոր զրույց է սպասվում Խաբի Ալոնսոյի հետ։ Բրազիլացին ցանկանում է նոր մարզչից լսել նրա տեսլականը թիմի վերաբերյալ։ Ռոդրիգոն ակնկալում է իմանալ, թե ինչ հեռանկարներ ունի։

Աղբյուրը ընդգծում է, որ Ռոդրիգոն Անգլիայի Պրեմիեր լիգայում ունի կարիերան շարունակելու երեք տարբերակ։ Բրազիլացին հետաքրքրություն է ներկայացնում այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար Ռոդրիգոյին տեսնել իր թիմում։ Transfermarkt պորտալը Ռոդրիգոյին գնահատում է 100 միլիոն եվրո։