Արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որը ներկայումս զբաղեցնում է Մադրիդի «Ատլետիկոյի» մարզչի պաշտոնը, Իտալիայի առաջնությունում աշխատանքի անցնելու հնարավորություն ունի։
Todofichajes-ի տվյալներով՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 55-ամյա մասնագետի հետ պայմանագիր կնքելով։
Ներաձուրիները Սիմեոնեին դիտարկում են որպես Սիմոնե Ինձագիին փոխարինող, ով կարող է մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականի դեկտեմբերից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։