«Միլանը» Թեո Էրնանդեսին փոխարինող է գտել

«Միլանի» ղեկավարությունը լրջորեն քննարկում է պաշտպան Թեո Էրնանդեսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու հնարավորությունը։

Calciomercato-ի տվյալներով՝ ակումբը պատրաստ է լսել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերի առաջարկները, եթե տրանսֆերի գինը ընդունելի լինի։

Այս առումով, «ռոսոներիները» սկսել են պաշտպանության ձախ եզրում հնարավոր փոխարինողի որոնումները։ Գլխավոր թեկնածուն «Թոթենհեմից» Դեսթինի Ուդոջին է։

Իտալացի պաշտպանը լավ մրցաշրջան է անցկացրել Անգլիայում և գրավել է Ա Սերիայի մի քանի ակումբների ուշադրությունը։ Սակայն «Թոթենհեմը» հետաքրքրված չէ ֆուտբոլիստին վաճառելով, և բանակցությունները կարող են դժվար լինել։