Sky Sport. Հայտնի է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկն է։

Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած ֆուտբոլիստի բարձր արժեքին, «Բարսելոնան» դեռևս ցանկանում է փորձել ձեռք բերել 28-ամյա կոլումբիացուն։ Նշվում է, որ կողմերի միջև նախնական բանակցություններ արդեն տեղի են ունեցել։

Նշվում է նաև, որ Դիասով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիան։

Այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, դարձել է 17 գոլի հեղինակ և կատարել ութ գոլային փոխանցում։