«Բայերը» պատասխանել է «Լիվերպուլի» երկրորդ առաջարկին՝ Ֆլորիան Վիրցի տրանսֆերի վերաբերյալ

«Բայերը» մերժել է «Լիվերպուլի» երկրորդ՝ 130 միլիոն եվրոյի առաջարկը կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար։

Գերմանական ակումբը ցանկանում է 150 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

2024/25 մրցաշրջանում Վիրցը մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։

22-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը»։