Դեկու. «Լամին Յամալը կարող է պատմության մեջ մտնել ինչպես Լիոնել Մեսսին»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Լամին Յամալի պայմանագրի երկարաձգման և 17-ամյա հարձակվողի՝ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։

Մայիսի 27-ին հայտարարվեց, որ ակումբի նոր պայմանագիրը Յամալի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։

«Լամինը Լամին է։ Լեոն Լեո է։ Լեոն այս ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ինձ համար՝ ֆուտբոլի պատմության լավագույնը։

Բոլորը խելագարվում են, երբ տեսնում են Լամինի ֆուտբոլ խաղալը, դուք կվճարեիք նրան մարզադաշտում տեսնելու համար։ Յամալը յուրահատուկ է, և նա ուզում էր մնալ, քանի որ հավատում է նախագծին։ Նա արժանի է ավելի բարձր աշխատավարձի։

Նա կլինի աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Մենք պետք է հարգենք նրան որպես խաղացող, բայց չպետք է մոռանանք, որ նա 17 տարեկան է։ Համեմատելը հեշտ չէ, բայց Յամալը, որակի առումով, կարող է պատմության մեջ մտնել ինչպես Լեոն։ Բայց, իհարկե, պատմության մեջ մտնելու համար նրան լավ թիմ է պետք։

Մենք փորձում ենք պաշտպանել նրան և թույլ չտալ, որ նա գերծանրաբեռնվի, քանի որ երբեմն հովանավորները և բոլորը ցանկանում են նրա մարզաշապիկը կամ ժամանակը։ Երբեմն մենք չենք կարող ամեն ինչ վերահսկել, բայց մարդիկ տեսնում են նրա կախարդանքը խաղադաշտում և դրանից դուրս։ Նրանք ուզում են դիպչել Յամալին, և մենք պետք է օգնենք նրան հաղթահարել դա», – Դեկուի խոսքերն է մեջբերում Goal-ը։