«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի երեքշաբթի՝ հունիսի 3-ին։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մասնագետը կհանդիպի «Ներաձուրիի» ղեկավարության հետ։ Նա նաև առաջարկ ունի «Ալ-Հիլալից»։
49-ամյա իտալացի մասնագետի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մայիսի 31-ին միլանյան ակումբը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտվեց ՊՍԺ-ին (0-5)։