«Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարող է տեղափոխվել Իսպանիա։
Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ «Արքայական» ակումբը 28-ամյա խաղացողին դիտարկում է որպես թիմից հեռացած խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխարինող։
Ֆուտբոլիստը «Ներաձուրիի» հետ պայմանագիր ունի մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ «Ինտերը» ակնկալում է 80-100 միլիոն եվրո ստանալ իտալացու տրանսֆերի համար։
2024/25 մրցաշրջանում Բարելան Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։