ՈՒԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Ռեալ Մադրիդը»։ Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Առաջատար եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։

Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․

  1. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 143,500
  2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 137,750
  3. «Բավարիա»  (Գերմանիա) – 135,250
  4. «Լիվերպուլ» (Անգլիա) – 125,500
  5. ՊՍԺ (Ֆրանսիա) – 118,500
  6. «Ինտեր» (Իտալիա) – 116,250
  7. «Չելսի» (Անգլիա) – 109,000
  8. «Բորուսիա» (Գերմանիա) – 106,750
  9. «Ռոմա» (Իտալիա) – 104,500
  10. «Բարսելոնա» (Իսպանիա) – 103,250