«Բենֆիկան» և «Ռեալ Մադրիդը» շարունակում են բանակցությունները ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ իսպանացին գրեթե անկասկած կմիանա «սերուցքայիններին», սակայն ակումբները դեռևս չեն ավարտել գործարքի մանրամասները։
A BOLA-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 30-35 միլիոն եվրո գումարած բոնուսներ, մինչդեռ «Բենֆիկան» պահանջում է 50 միլիոն, որը նշված է հրաժարագնի կետում։ Ենթադրվում է, որ Լա Լիգայի գրանդը մտադիր է ավարտին հասցնել Ալվարո Կարերասի տրանսֆերը մինչև ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։