Նոնի Մադուկե․ «Մենք ոչնչի մասին չէինք մտածում, բացի հաղթանակից»

«Չելսիի» հարձակվող Նոնի Մադուկեն խոսել է թիմի այս մրցաշրջանի խաղի վերաբերյալ: «Ազնվականները» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցրին չորրորդ տեղը և նաև հաղթեցին Կոնֆերենցիայի լիգայում:

«Այս մրցաշրջանը հաջող էր, դրանում կասկած չկա: Հատկապես հաշվի առնելով այն ուղին, որը մենք անցել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում: Մենք գիտենք, որ «Չելսին» հաղթող ակումբ է, ուստի մենք ոչնչի մասին չէինք մտածում, բացի հաղթանակից, և մենք հասանք մեր նպատակին», – 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում Էնցո Մարեսկայի թիմը 4-1 հաշվով հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ: