«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կտեղափոխվի «Չելսի»

Հարձակվող Լիամ Դելապը շուտով պաշտոնապես կհեռանա «Իպսվիչից» և կտեղափոխվի «Չելսի»։ Լոնդոնյան գրանդը համաձայնության է եկել «Իպսվիչի» և խաղացողի հետ՝ մնացել են միայն մանրամասները։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ հարձակվողը հաջողությամբ անցել է «Չելսիում» բուժզննման առաջին փուլը։ Տրանսֆերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 35 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում «Մանչեսթեր Սիթիի» նախկին 22-ամյա ֆուտբոլիստը «Իպսվիչի» կազմում անցկացրած 37 խաղում խփել է 12 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Թիմը չի կարողացել պահպանել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում։